Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շատ բաներ էինք մտածում, բայց ոչ այս մասշտաբի գողություն մեզանից». Ս. Սաֆարյան

23:55, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ.
«Շատ բաներ էինք մտածում, բայց ոչ այս մասշտաբի գողություն մեզանից». Ս. Սաֆարյան

Նոր հասկացա, թե Միքայել Մինասյանի համար ներկայիս պետությունն ինչու է անբովանդակ: Ինչպե՞ս կարող է իշխանությունը պետության անունից վերցված ահռելի վարկից 250 միլիոն ԱՄն դոլարը ևս չանի ընդամենը վարկային մեկ ծրագրի շրջանակներում: «Բովանդակային իշխանությունը» պետք է պետությունն արտաքին պարտքի տակ ճկռացնի, պետության անունով վարկ վերցնի, այդ վարկը տանի տուն ու տանը բովանդակություն տրվի... Թող սերունդներն էլ տասնամյակներով արտաքին պարտքը փակեն: Կամ ասում է՝ իշխանություններն ու պետությունն անկանխատեսելի են դարձել... Իսկական կանխատեսելի պետությունը պետք է դեմքով ճանաչի պետությանը «բովանդակություն տվողներին» ու նրանց հավին քշա չասի, թողնի, որպեսզի նրանք շարունակեն քանդակել պետության բովանդակությունը...
     Փաստորեն ինֆոն սխալ էր եկել՝ ոչ թե աներ հայրիկին, կամ Սեյրան Սարոյանի ասած՝ պապա-1-ին պետք է ձերբակալեին, այլ պապա-2-ին: Մարդ արդեն զզվում է, երբ հիշում է, որ այս ամենի իրական մասշտաբներից բեխաբար ապրել է այդ «գերբովանդակ» պետության մեջ... Շատ բաներ էինք մտածում, բայց ոչ այս մասշտաբի գողություն մեզանից... Դուք վերադարձ չպետք ունենաք՝ ոչ ձեր դեմքով, ոչ միջնորդավորված, դա աղետ կլինի Հայաստանի համար»:

17820 | 2
Facebook