Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջոնսոնը կրկին պարտություն կրեց պառլամենտում

18:30, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ.
Ջոնսոնը կրկին պարտություն կրեց պառլամենտում

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ անգամ մերժեց վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը՝ հոկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, հայտնում է ТАСС-ը:
     Կառավարության ղեկավարի նախաձեռնությունը սատարեց միայն 293 օրենսդիր, դեմ քվեարկեց 46 պատգամավոր:
     Նշվում է, որ այս քվեարկությունը արդեն վեցերորդ անընդմեջ պարտությունն է Ջոնսոնի համար, ով իշխանության է եկել հուլիսի վերջին, նա Համայնքների պալատում կորցրեց բոլոր ձայները:
     Sky News-ը գրում է, որ Ջոնսոնը մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ պարտություն կրեց խորհրդարանում, քան տասը տարվա ընթացքում վարչապետ Թոնի Բլերը:
     Պատգամավորներին հաջողվել է ընդունել մի օրենք, որը կառավարությունից պահանջում է երկարաձգել Brexit-ի հետ ԵՄ-ի հետ բանակցությունները երեք ամսով, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, եթե մինչև հոկտեմբերի 19-ը Լոնդոնը և Բրյուսելը չկարողանան պայմանավորվել գործարքի շուրջ:
     Ընդդիմության ներկայացրած օրինագիծը իրավական ուժ ձեռք կբերի մոտ ժամանակներում։
     Ջոնսոնը, քվեարկությունից հետո հայտարարեց, որ խորհրդարանը կապում է իր ձեռքերը և փորձում է խլել միակ խաղաքարտը Բրյուսելի հետ բանակցություններում։
     Այսօրվանից Բրիտանիայի խորհրդարանը կդադարի աշխատանքները մինչև հոկտեմբերի 14-ը:

4548 | 0
Facebook