Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Սա քի՞չ է». Ոսկան Սարգսյան

20:10, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ.
«Սա քի՞չ է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Կոռուպցիան իր ծաղկուն շրջանն էր ապրում Կարեն Դեմիրճյանի Հայաստանի ղեկավար աշխատելու տարիներին։ Երևանի բժշկական համալսարան ընդունվում էին 20 հազար ռուբլի կաշառքով, որը հսկայական գումար էր։ «Ոզնի» հանդեսի առաջին էջում պատկերված էր բժշկական համալսարանի շենքը, որին գլխին ցուցանակ՝ «Բարի գալուստ, 20 հազարականներ» գրառմամբ։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ շենքերը փլուզվեցին, տասնյակ հազարավոր զոհեր եղան, որովհետև շենքերի սեյսմակայունության խնդրին մատների արանքով էին նայել, աշխղեկները ցեմենտը ծախել էին, փողը տվել վերադասին, նա էլ իրենց հերթին՝ ՀԿԿ կոմկուսի ղեկավարություն։ Կարեն Դեմիրճյանն ասում էր՝ Ղարաբաղը ջե՞բս է, որ հանեմ տամ ձեզ։ Հոկտեմբերի 27-ին զոհված Կ․ Դեմիրճյանը ՀՀ Ազգային հերոս է, նրա անունն են կրում Երևանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, Երևանի թիվ 139 դպրոցը, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում։ 2004 թվականից Երևանում գործում է Կարեն Դեմիրճյանի թանգարանը։ Սա քի՞չ է, որ մարզահամերգային համալիրի առաջ Դեմիճյանի արձանի պատվանդանի կառուցման համար Երևանի ավագանու այսօրվա որոշմամբ հատկացվել է 3,28 մլն դրամ: Արձանի կառուցման համար էլ Երևանի հարկատուների հաշվին մեծ գումար կհատկացնեն։ Կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսով իշխանության եկածները հազար ու մի չլուծված խնդիր ունեցող Երևան քաղաքի բյուջեի փողերը հատկացնում են Հայաստանում կոռուպցիան ծաղկացրած գործչի հիշատակը հավերժացնելու համար»։

| | |
3183 | 0
Facebook
COMMENT.am