Խնդրում ենք սպասել...

Համացանց

Տեղեկանք՝ «Սանիթեք»-ին փոխանցած օգոստոս ամսվա աշխատավարձի վերաբերյալ

15:55, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ.
Տեղեկանք՝ «Սանիթեք»-ին փոխանցած օգոստոս ամսվա աշխատավարձի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սանիթեք» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր, քաղաքապետարանի դիմաց, բողոքում էին, որ օգոստոսի աշխատավարձը չեն ստանում, որովհետև «քաղաքապետարանը «Սանիթեք»-ին փող չի փոխանցել»:

Հայտնում եմ, որ օգոստոս ամսին քաղաքապետարանը «Սանիթեք»-ին է փոխանցել 165 միլիոն 340 հազար դրամ: Առաջարկում եմ «Սանիթեք»-ի հարգարժան աշխատակիցներին և ԶԼՄ-ներին՝ այդ ընկերության տնօրինությունից ճշտել աշխատավարձ չտալու իրական պատճառները»:

6453 | 0
Facebook