Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եղիսաբեթ Երկրորդը հաստատել է Brexit-ի հետաձգման մասին օրենքը

15:40, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ.
Եղիսաբեթ Երկրորդը հաստատել է Brexit-ի հետաձգման մասին օրենքը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ստորագրել է օրենքը, որով հետաձգում է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալը, եթե Բրյուսելի հետ համաձայնագիրը չստորագրվի մինչև 2019-ի հոկտեմբերի 31-ը, այս մասին հայտնել է պալատի խոսնակ Նորման Ֆոուլերը: Օրենքի համաձայն` վարչապետ Բորիս Ջոնսոնը պետք է ԵՄ-ից խնդրի Brexit-ի ժամկետի հետաձգումը մինչև 2020-ի հունվարի 31-ը:
     Այս փաստաթղթի նպատակն է թույլ չտալ Մեծ Բրիտանիային ԵՄ-ից «կոշտ» դուրս գալը` առանց Բրյուսելի հետ երկկողմ համաձայնության ստարագրման:
     Ըստ Daily Mail պարբերականի` Ջոնսոնը կարող է փորձել շրջանցել այս փաստաթուղթը և նամակ ուղարկել ԵՄ-ը՝ պատճառաբանելով, որ Լոնդոնը հետաձգման կարիքը չունի: Միևնույն ժամանակ, Գերագույն դատարանի նախկին դատավորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ նման քայլը կդիտվի որպես օրենքի խախտում: Իր հերթին, Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բիրկուն հայտարարել է, որ նա հրաժարական կտա, եթե պատգամավորներն այսօր քվեարկեն արտահերթ ընտրությունների օգտին: Հակառակ դեպքում, նա կմնա իր պաշտոնում:

4271 | 0
Facebook