Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք անմասն չենք այդ պայքարից». Արսեն Թորոսյան

14:05, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ.
«Մենք անմասն չենք այդ պայքարից». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլեկտրոնային սիգարետներից առաջացած դեռևս անհայտ հիվանդության համաճարակը տարածվում է ամբողջ աշխարհում՝ սպանելով առնվազն 5 հոգու ԱՄՆ-ում։ Իսկ առեղծվածային հիվանդության դեպքերի թիվը հասել է 450-ի։

Համաշխարհային առողջապահական հանրույթը խիստ մտահոգված է էլեկտրոնային սիգարետների օգտագործման տարածումով, հատկապես դեռահասների շրջանում և քայլեր է ձեռնարկում դրանց դեմ պայքարելու համար։ Մենք նույնպես անմասն չենք այդ պայքարից և անելու ենք հնարավոր ամեն ինչ մեր համաքաղաքացիների առողջությունը պահպանելու համար»։

2870 | 0
Facebook