Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թալիբների հետ խաղաղ բանակցությունները մեռած են․ Թրամփ

10:55, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ.
Թալիբների հետ խաղաղ բանակցությունները մեռած են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թալիբների ներկայացուցիչների հետ Աֆղանստանում բանակցությունները խաղաղ կարգավորման վերաբերյալ «մեռած են»: Այս մասին Թրամփը հայտնել է լրագրողներին՝ դեպի Հյուսիսային Կարոլինա թռիչքից առաջ, հայտնում է Reuters-ը:

Թրամփը նաև հայտնել է, որ չեղարկել է թալիբների պատվիրակների և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ հանդիպումը, որը պետք է կայանար սեպտեմբերի 8-ին Մերիլենդի նահանգում գտնվող Քեմփ Դևիդի նախագահական ամառանոցում:
     Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակում են դիտարկել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու հնարավորությունը, բայց կանեն դա, երբ կգա ճիշտ ժամանակը:
     «Մենք կցանկանայինք հեռանալ, բայց կհեռանանք ճիշտ ժամանակին»,-հավելել է Թրամփը:
     Թրամփի որոշումը կապված է Քաբուլում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ահաբեկչական գրոհի հետ, որի հետևանքով զոհվեց 12 մարդ, այդ թվում ամերիկացի զինվոր:

3661 | 0
Facebook