Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում այդ մեկ լիտր ջուրը». Գարեգին Միսկարյան

10:15, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ.
«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում այդ մեկ լիտր ջուրը». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ուզում եմ ցույց տամ դիլետանտիզմի և/կամ պոպուլիզմի ու մանիպուլյացիայի գագաթնակետը։ Նիկոլն ասում է. «Ոչ թե տասը լիտր, այլ ոչ մի լիտր աղտոտված ջուրը չի խառնվելու մեր ջրերին, ու եթե պարզեցինք, որ մի լիտր ջուր խառնվել է մեր ջրերին, ապա 90 օր ժամանակ ենք տալու, որպեսզի վերացնեն թերությունը, իսկ եթե ոչ` հանքը փակելու ենք»։

Ուզում է ասի` բացարձակ մաքուր է լինելու հանքի շահագործումը, հակառակ դեպքում այն չի շահագործվի։ Ցանկացած խելամիտ մարդ հասկանում է, որ մի լիտր ջրի հոսքն անորակ կավի ճաքերից դեպի ընդերք ոչ ոք չի կարող ֆիքսել։ Իսկ եթե, ինչ-որ տեղից էլ հոսի, այնպես, որ դա հնարավոր լինի ֆիքսել, էդ հիմքով ոչ ոք չի կարող դադարեցնել հանքի շահագործումը, որովհետև նախ կարելի է այդ մեկ լիտրի հոսքը դադարեցնել 90 օրվա ընթացքում, եթե ոչ, այսինքն` ասենք թե 91-րդ օրն էլի մի լիտր հոսեց և մենք դադարեցրինք հանքի շահագործումը, ապա այդ հիմքով արբիտրաժում հաստատ տանուլ կտանք, որովհետև այդ մի լիտրը չի գնահատվելու բավարար չափերի վնաս, որպեսզի մենք կարողանանք հաղթել այնտեղ։

Ստացվում է, որ հանքի դադարեցնելու դեպքում միայն մեծ ծավալի արտահոսքի դեպքում կլինի դադարեցնել։ Իսկ էդ մեծ ծավալը, եթե անորակ կավի մեջով սկսեց հոսել ընդերք, մենք դրա մասին գուցե իմանանք մեկ ամիս հետո, միայն մինչև կեղտոտ ջրերը հասնեն և խառնվեն գետերին և այնտեղ շեղումները հնարավոր լինի ֆիքսել։ Իսկ դա նշանակում է անդառնալի աղետ։

Հարց է առաջանում` բա ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում այդ մեկ լիտր ջուրը։ Դա երկու բացատրություն ունի` կամ Նիկոլն էնքան դիլետանտ է էդ հարցում, որ չի հասկանում, թե ինչ է խոսում, կամ նա էժան պոպուլիզմի միջոցով ցանկանում է ստեղծել վստահության մթնոլորտ «Լիդիանի» հետ պայմանավորվածությունների շուրջ։ Երկու դեպքում էլ շատ վատ է։ Էս ամեն ինչի մեջ միակ հուսադրողն այն է, որ մեր ժողովուրդը բավարար քթի ծակ ունի ու չի թողնելու, որ հանքը շահագործվի։ Ամուլսարը հանք չի դառնալու»։

6301 | 1
Facebook