Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google-ը մեկնաբանել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեղադրանքները

18:10, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ.
Google-ը մեկնաբանել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեղադրանքները

Google-ը, ի պատասխան Մոսկվայի քաղաքային դումայի յոթերորդ գումարման ընտրություններին միջամտության մեղադրանքների, հայտարարել է, որ աջակցում է տեղական քաղաքական գովազդին, որը համապատասխանում է ռուսական օրենքներին, հայտնում է Reuters-ը: Ավելի վաղ, Ռուսաստանի ԿԸՀ-ի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Բուլաևը հայտարարել էր, որ Facebook-ում և Google-ում հրապարակված շատ նյութեր կարող են համարվել միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին: «Ռոսկոմնադզոր»-ը հաղորդել է, որ նրանց հաջողվել է ընտրության օրը հայտնաբերել քաղաքական գովազդներ Google-ում և Facebook-ում և դա համարում են միջամտություն ՌԴ ներքին գործերին: «Ռոսկոմնադզոր»-ը մտադիր է խորհրդարանականներին փոխանցել Ռուսաստանի ընտրական օրենսդրության խախտումների վերաբերյալ տվյալները:
     Reuters-ի փոխանցմամբ՝ Google-ը հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք թվային այդ հարթակներում իրականացվել է քաղաքական բնույքի գովազդ:

7214 | 0
Facebook