Խնդրում ենք սպասել...

Միջազգային

British Airways-ը չեղարկել է իր բոլոր թռիչքները

13:05, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ.
British Airways-ը չեղարկել է իր բոլոր թռիչքները

British Airways-ը չեղարկել է գրեթե բոլոր չվերթները՝ օդաչուների 48-ժամյա գործադուլի պատճառով, հաղորդում է Interfax-ը։ Օդաչուները պահանջում են աշխատավարձի չափի վերանայում:

Օդային փոխադրողը հայտարարություն է տարածել, ըստ որի, չկա հնարավորություն այժմ կանխատեսել, թե քանի օդաչու կվերսկսի աշխատանքը և քանի ինքնաթիռ օդ կբարձրանա։ Արդյունքում, British Airways-ը այլ ելք չունի, քան չեղարկել գրեթե բոլոր չվերթները: Հայտնի է, որ British Airways-ը օրական կատարում է մինչև 850 թռիչք։ Ավիաընկերությունը մտադիր է վերսկսել օդաչուների միության հետ բանակցությունները: Միևնույն ժամանակ, British Airways–ը տուժած ուղևորներին առաջարկում է վերսկսել թռիչքները կամ վերադարձնել տոմսերը:
     Ավիաընկերության աշխատակիցները սեպտեմբերի 27-ին նոր գործադուլ են սկսելու:

8579 | 0
Facebook