Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ավտոմեքենաների շուկայում նկատվում է գնաճ

12:35, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ.
Ավտոմեքենաների շուկայում նկատվում է գնաճ

Վերջին օրերին ակտիվացել են քննարկումներն այն մասին, որ Հայաստանում, ավտոմեքենաների երկրորդային շուկայում, գներն աճել են։ Համաձայն շրջանառվող լուրերի, գնաճը կազմում է 5-15%՝ կախված ավտոմեքենայի գներից։ Ասում են, որ գնաճը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս 2020 թ․ հունվարի 1-ից, երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինն աճում է։ Համաձայն շրջանառվող լուրերի, ավտոներկրողներն արդեն սկսել են ավելացնել ավտոմեքենաների գները, քանի որ մի քանի ամսից ավտոմեքենա ներկրելն ու վաճառելը Հայաստանում, ըստ էության, կդառնա ոչ շահավետ։ Ասում են նաև, որ նկատվող գնաճը կապված է նաև վրացական ավտոշուկայի հետ։ Համաձայն տեղեկությունների, Վրաստանից ձեռքբերվող ավտոմեքենաների գները նույնպես աճել են, ինչն էլ իր հերթին անդրադարձել է Հայաստանում ավտոմեքենաների գնաճի վրա։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
12106 | 0
Facebook