Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն

19:00, կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ.
Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 4։2 հաշվով հաղթեց մրցակցին։

Հանդիպման 3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին՝ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։ Հանդիպման 13-րդ րոպեին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։

Հանդիպման 66-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո, երկրորդ գոլը խփեց՝ առաջ մղելով մեր ընտրանուն։ 70-րդ րոպեին մրցակցի կազմում գոլի հեղինակ դարձավ Ամեր Գոյակը։ 7 րոպե անց՝ հանդիպման 77-րդ րոպեին, Հովհաննես Համբարձումյանը, Մխիթարյանի փոխանցումից հետո, առաջ մղեց Հայաստանի հավաքականին։ Հանդիպմանն ավելացրած 5-րդ րոպեին, Մխիթարյանի փոխանցումից հետո, ինքնագոլի հեղինակ դարձավ Ստեփան Լոնչարը։

18545 | 1
Facebook