Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ստեփանակերտում եղբայրները ծեծել են Իսրայելի քաղաքացուն՝ քարով գլխին խփելով

14:10, կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ.
Ստեփանակերտում եղբայրները ծեծել են Իսրայելի քաղաքացուն՝ քարով գլխին խփելով

Սեպտեմբերի 7-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում մայրաքաղաքի Մելիքավան փողոցում տեղակայված «Հոսթել Էդուարդ» հյուրանոցի հետևի ճանապարհահատվածում վիճաբանություն է առաջացել մի կողմից Իսրայելի Հանրապետության քաղաքացի, 1974թ. ծնված Ա. Հ-ի, իսկ մյուս կողմից մայրաքաղաքի բնակիչներ, եղբայրներ՝ 1985թ.ծնված Ա. Հ-ի և 1990թ.ծնված Դ. Հ-ի միջև, որի ընթացքում Ա. Հ-ն մի քանի անգամ քարով հարվածել է Ա. Հ-ի գլխին, իսկ Դ. Հ-ն ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել Ա. Հ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ոստիկանությունից: Վիճաբանության արդյունքում 1974թ. ծնված Ա.Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

| | |
3466 | 0
Facebook