Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Ալեքսանդր Կարապետյանի կարմիր քարտը

01:30, կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ.
Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Ալեքսանդր Կարապետյանի կարմիր քարտը

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Հայաստանի հավաքականի հետ խաղում տեղի ունեցած Լեոնարդո Բոնուչիի և Ալեքսանդր Կարապետյանի բախման դրվագը, որից հետո Կարապետյանը հեռացվեց խաղադաշտից:

«Չեմ խոսել Բոնուչիի հետ ու ժամանակ չունեի ուսումնասիրելու այդ իրավիճակը, քանի որ ավելի կարևոր գործեր ունեի: Չգիտեմ՝ կա՞ր արդյոք խախտում այդ դրվագում, թե ոչ, և թե ինչ է տեսել մրցավարը: Եթե նա արեց այն, ինչ չպետք է աներ, նա պետք է ավելի զգույշ լինի, քանի որ թիմի ավագն է: Անկեղծ ասած՝ ես կնախընտրեի, որ թիմերը խաղային 11-ը 11-ի դեմ: Մենք ավելի շատ տարածություն կունենայինք, քանի որ Հայաստանի հավաքականը չէր փակվի պաշտպանությունում»,- նշել է Մանչինին:

18560 | 0
Facebook