Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

15-ամյա աղջիկ է կորել Գեղարքունիքում

19:44, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ.
15-ամյա աղջիկ է կորել Գեղարքունիքում

Երեկ՝ սեպտեմբերի 6-ից, ժամը 21:00-ից իրականացվում են Կուտական գյուղի բնակիչ, 15-ամյա Արեգա Մ.-ի որոնողական աշխատանքները: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային երեկվանից որոնում են, որոնողական աշխատանքներն էլ մինչ այժմ շարունակվում են: Որոնողական աշխատանքներ են կատարվել մի քանի կիլոմետր շառավղով: Երեխան երեկ կորել է այն պահից հետո, երբ մոր հետ նախիրին արոտավայրից իջեցնելիս է եղել: Մայրը աղջկան ասել է. «Սպասի, կովերին գոմն անեմ ու միասին գնանք տուն»: Մոտ 10 րոպե անց մայրը գոմից դուրս է եկել և նկատել, որ երեխան չկա: Երեխան տառապում է էպիլեպսիայով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

7662 | 0
Facebook