Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Առջևում նոր մարտահրավեր է». Սամուել Էտո՛Օ

20:35, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ.
«Առջևում նոր մարտահրավեր է». Սամուել Էտո՛Օ

Կամերունցի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Սա վերջն է։ Առջևում նոր մարտահրավեր է։ Շնորհակալություն բոլորին՝ մեծ սիրո և ադրենալինի համար», - գրել է 38-ամյա ֆուտբոլիստը` ինստագրամյան իր էջում։

Նշենք, որ Էտո՛Օ-ն ֆուտբոլային կարիերայի ընթացքում Էտո՛Օ-ն խաղացել է «Ռեալ»-ում, «Բարսելոնա»-ում, «Ինտեր»-ում, «Չելսի»-ում և այլն։ Նրա վերջին ակումբը եղել է «Քաթար»-ը։

Էտո'Օ-ն Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող է, Իսպանիայի եռակի չեմպիոն, Իտալիայի չեմպիոն։ Կամերունի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Չորս անգամ ճանաչվել է տարվա աֆրիկացի ֆուտբոլիստ (2003, 2004, 2005, 2010): Ազգային հավաքականի կազմում նվաճել է Աֆրիկայի երկու գավաթ և դարձել Սիդնեյի օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի հաղթող:

10145 | 0
Facebook