Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջոնսոնը չի բացառում ԵՄ-ից դուրս գալիս օրինախախտման հավանականությունը

18:40, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ.
Ջոնսոնը չի բացառում ԵՄ-ից դուրս գալիս օրինախախտման հավանականությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադրություն ունի ավելի շուտ խախտել օրենքը և չենթարկվել խորհրդարանի որոշմանը, քան թույլ տալ Brexit-ի շուրջ բանակցությունների նոր ժամկետների երկարաձգումը: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով Ջոնսոնի նամակը, որը նա ուրբաթ օրը ուղարկել է իր ղեկավարած իշխող Պահպանողական կուսակցության անդամներին:
     Նամակում Ջոնսոնը մատնանշում է խորհրդարանի կողմից ընդունված վերջին օրինագիծը, որը թույլ կտա կառավարությանը ԵՄ-ից պահանջել երկարաձգել Brexit-ի շուրջ բանակցությունները և պարունակում է արգելք՝ ԵՄ-ից առանց գործարքի դուրս գալուն:
     «Նրանք պարզապես ընդունեցին մի օրենք, որը կստիպի ինձ Բրյուսելին աղաչել՝ երկարացնել Brexit-ի ժամկետը: Ես դա երբեք չեմ անի»,- մեջբերում է վարչապետի նամակը The Daily Telegraph-ը:
     Sky News-ը, իր հերթին, նշում է, որ այս դեպքում կարող են դատական գործ հարուցել կառավարության ղեկավարի դեմ, և Ջոնսոնը կարող է հայտնվել ճաղերի ետևում, եթե նա հրաժարվի կատարել խորհրդարանի և դատարանի համապատասխան որոշումը։

7864 | 0
Facebook