Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ. «168 ժամ»

10:20, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ.
Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ. «168 ժամ»

««Եթե դրույթներն այնպես են, որ հարկավոր է ՀԱՊԿ բոլոր լիիրավ անդամ երկրների հավանությունը նման կարգավիճակի տրամադրման համար, ապա ենթադրում եմ, որ Հայաստանն արգելափակելու է նման հնարավորությունը, ինչը և ասում է: Իսկ եթե ձայների մեծամասնությամբ, ապա հնարավոր է դա:

Նման փոփոխություններն արվում են ներգրավելու համար հնարավորինս շատ երկրների, այնպիսի երկրների, որոնք պատրաստ չեն դառնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ տարբեր պատճառներով»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությանը

«2002թ. հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ նախագծին, որով կարգավորվում է ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր պետության կարգավիճակի հարցը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

4660 | 0
Facebook