Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդինյոն նոր պաշտոն է ստանձնել

01:10, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ.
Ռոնալդինյոն նոր պաշտոն է ստանձնել

Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Ռոնալդինյոն նշանակվել է Բրազիլիայի տուրիզմի դեսպան:

«Տուրիզմը շատ կարևոր է աշխատատեղեր ստեղծելու ու միջազգային մակարդակում մեր իմիջը վերստեղծելու համար»,- նշել է Ռոնալդինյոն:

Զավեշտալին այն է, որ Ռոնալդինյոն անձնագիր չունի, քանի որ եղբոր հետ դատապարտվել է անօրինական շինություն կառուցելու համար։ 2018-ին դատարանը որոշել է նրան տուգանել 8,5 մլն դոլարով, որը նա չի վճարել, ինչի համար էլ զրկվել է անձնագրից։ Հիմա նա երկիրը լքելու իրավունք չունի։

10058 | 0
Facebook