Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռոյալը ոչ թե ես եմ նվիրել Տիգրան Մանսուրյանին, այլ՝ Հայաստանի ժողովուրդը». Ն. Փաշինյան

23:45, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ.
«Ռոյալը ոչ թե ես եմ նվիրել Տիգրան Մանսուրյանին, այլ՝ Հայաստանի ժողովուրդը». Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է. «Չցանկացա դահլիճում Մաեստրոյից հետո խոսել՝ բայց պիտի ճշգրտեմ, որ այդ ռոյալը ոչ թե ես եմ նվիրել իրեն, այլ Հայաստանի ժողովուրդը, որովհետև այն ձեռք է բերվել ՀՀ պետական բյուջեի՝ վարչապետի հիմնադրամի միջոցներով»:

Ավելի վաղ մաեստրո Տիգրան Մանսուրյանը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն Գերմանիայից պատվիրած ռոյալ է նվիրել, և այժմ նա աշխատում է այդ ռոյալի վրա։
     Հիշեցնենք, որ Երևանում այս երեկո անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին։

6032 | 0
Facebook