Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀԲՃ-ն պահանջում է հրապարակել նախարարության եզրակացությունը ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին

23:10, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ.
ՀԲՃ-ն պահանջում է հրապարակել նախարարության եզրակացությունը ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին

Հայկական բնապահպահական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ կառավարություն՝ պահանջելով հրապարակել սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը Ամուլսարի հարցում նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին:

Հարցման տեքստը՝ ստորև․

«2019թ․ Օգոստոսի 29-ին ELARD-TRC-ի մասնագետների հետ տեղի ունեցած սկայպ-կոնֆերանսի ավարտին Ձեր նախարարությունը հանձնարարական ստացավ մինչև սեպտեմբերի 4-ը պատրաստել իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ և մասնավորապես պարզել` Ամուլսարի հարցում ՇՄԱԳ նոր գնահատում իրականացնելու կարիք կա՞, թե՞ ոչ։ Մամուլից տեղեկացել ենք, որ սեպտեմբերի 4-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Դուք զեկուցել եք, որ կատարել եք վարչապետի հանձնարարականը և ամբողջ ինֆորմացիան փոխանցել եք կառավարությանը։

Հաշվի առնելով, որ սույն տեղեկատվությունը չի պարունակում ռազմական կամ պետական գաղտնիք, ավելին՝ բնապահպանական տեղեկատվությունը ենթակա է հրապարակման, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն, խնդրում ենք մեզ ուղարկել նախարարության կազմած և սեպտեմբերի 4-ին կառավարությունում խորհրդակցության ժամանակ ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթը»։

2796 | 0
Facebook