Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցում վաղը պատարագ կմատուցվի

09:25, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ.
Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցում վաղը պատարագ կմատուցվի

Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ սեպտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը այնտեղ պատարագ մատուցելու թույլտվություն էր ստացել։
     Եկեղեցու վերանորոգումից հետո առաջին անգամ պատարագ մատուցվեց 2010թ. սեպտեմբերի 19-ին: Սուրբ Խաչ եկեղեցում 2015թ. թուրքական իշխանություններն արգելել էին պատարագ մատուցել` անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով: Վերջին անգամ պատարագ մատուցվել է 2018-ին:

Վաղը՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 11:00-ին Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում տեղի է ունենալու սուրբ պատարագ:

2893 | 0
Facebook