Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

10:05, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ.
Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
     Եկող արկտիկական օդը, բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ, կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նաև մառախուղ»։

| | |
52531 | 0
Facebook