Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանի միջուկային իրավունքը. անհրաժեշտ պաշտպանություն՝ Էրդողանից. «Ժամանակ»

09:40, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ.
Հայաստանի միջուկային իրավունքը. անհրաժեշտ պաշտպանություն՝ Էրդողանից. «Ժամանակ»

«Գրեթե բոլոր զարգացած երկրներն ունեն միջուկային մարտագլխիկներ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ խոսելով այն մասին, որ Թուրքիան ևս պետք է մտածի միջուկային մարտագլխիկ ունենալու մասին: Էրդողանի այս հայտարարությունը հնարավոր է գնահատել իբրև միջուկային զենքի հրապարակային հայտ, որ ներկայացնում է պաշտոնական Անկարան:

Ինչ նպատակով է դա անում Էրդողանը՝ իր ներքին քաղաքական խնդիրներն ինչ-որ կերպ կոծկելո՞ւ, արտաքին քաղաքական շանտաժի՞, թե՞ իրապես միջուկային սպառազինություն ունենալու և այդ միջոցով Թուրքիայի կշիռը բարձրացնելու համար՝ հնարավոր է միայն ենթադրել: Սակայն Էրդողանի մակարդակով հրապարակային հայտարարությունն իրապես լուրջ քաղաքական իրողություն է, որը բնականաբար լրջագույն ուշադրության կարիք ունի Թուրքիայի հարևան երկրներում, առավել ևս Թուրքիայի հետ քաղաքական խնդիրներ ունեցող երկրներում: Այդ շարքում է, բնականաբար, Հայաստանը, և Հայաստանն առաջիններից մեկն է այդ շարքում:

Եթե Թուրքիան դառնա միջուկային տերություն, ապա դա ուղղակիորեն բազմապատկում է Հայաստանի սպառնալիքները: Առավել ևս, որ Թուրքիայի այդ հավակնության պարագայում կա մեկ այլ հարց՝ Ռուսաստանի դերը: Բանն այն է, որ ռուս-թուրքական հարաբերությունը ռազմատեխնիկական առումով ներկայումս, այսպես ասած, վերելքի դինամիկայի մեջ է: Ավելին՝ դրա համար Անկարան անգամ գժտվում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ: Իհարկե չի բացառվում նաև, որ Անկարան Մոսկվայի հետ գործակցության ինտենսիվացումը ծավալել է նաև Արևմուտքից «միջուկային իրավունք» ձեռք բերելու համար, այդ հարցում Նահանգների հետ առևտրի համար՝ այդ պայմանով գուցե հրաժարվելով Ռուսաստանի հետ գործակցության ներկայիս դինամիկայից և ծավալներից, որի դեմ դժգոհություն է հայտնում ԱՄՆ-ն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4364 | 0
Facebook