Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դատական 4 հայց՝ ԱԺ-ի դեմ. «Հրապարակ»

09:30, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ.
Դատական 4 հայց՝ ԱԺ-ի դեմ. «Հրապարակ»

«ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ղեկավարած «Բաբայան քոնսալթինգ» ՍՊԸ-ն ընդդեմ ԱԺ-ի առաջիկայում չորս դատական հայց կներկայացնի վարչական դատարան։ Ընկերությունն ԱԺ աշխատակազմին ուղղված չորս հարցում է ուղարկել, սակայն նրան հրաժարվել են տեղեկություններ տրամադրել։

Դատարանից կպահանջեն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի եւ Սահմանադրության համաձայն՝ պարտավորեցնել ԱԺ աշխատակազմին՝ տրամադրել պահանջված տեղեկատվությունը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3355 | 0
Facebook