Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ԼԳԲՏ համայնքը Հայաստանում երբեք իրեն այսքան անկաշկանդ չի զգացել, ինչպես հիմա». Գ. Պետրոսյան

01:30, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ.
«ԼԳԲՏ համայնքը Հայաստանում երբեք իրեն այսքան անկաշկանդ չի զգացել, ինչպես հիմա». Գ. Պետրոսյան

«ԼԳԲՏ համայնքը Հայաստանում երբեք իրեն այսքան անկաշկանդ չի զգացել, ինչպես որ զգում է հիմա»,- «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագմավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա պնդում է, որ վերջին շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք հայտարարում են, որ իրենք են արել 2018թ.-ի հեղափոխությունը:

«Այդ ԼԳԲՏ-ներն ասում են՝ հետհեղափոխական Հայաստանում մեզ պետք է զգանք ինչպես ձուկը ջրում: Սա ի՞նչ նվաստացուցիչ գնահատական է հեղափոխության իրական մարտիկների վերաբերյալ: Եթե ԼԳԲՏ-ն է արել հեղափոխությունը, ուրեմն ամոթ էն իշխանությանը, որ ԼԳԲՏ-ի շնորհիվ Հայաստան է կառավարում: Հեղափոխությունն արել են հայ ավանդական ընտանիքի, ավանդական մտածելակերպի մարդիկ, ովքեր, իսկապես, դժգոհ են եղել նախկին իշխանություններից»,- եթերի ընթացքում ասել է Պետրոսյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ «Կենտորն» հ/ը-ի
4404 | 0
Facebook