Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հուզիչ մեղեդիներ՝ ձեռք-պրոթեզով

22:10, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ.
Հուզիչ մեղեդիներ՝ ձեռք-պրոթեզով

Ճապոնուհի Մանամի Իտոն կարողանում է ջութակ նվագել իր պրոթեզ-ձեռքով: Նա վերին վերջույթը կորցրել է 2004 թվականին՝ ավտովթարի հետևանքով:

Նա սովորելիս է եղել բուժքույրական քոլեջում: Հուսահատության պահին, երբ նրան թվացել է, թե կյանքը այլևս չի կարող հաջող դասավորվել, նա բուժտեխնիկների շնորհիվ ստացել է արհեստական ձեռք: Դրանից հետո նա ոչ միայն ավարտել է բուժքույրական կուրսն, այլև սովորել է լողալ ու ջութակ նվագել: 2008 թվականի պարալիմպիկ խաղերում նա լողի 100 մետրանոց բրաս մրցույթում գրավել է 4-րդ տեղը:

Նա այժմ Ճապոնիայի առաջին բուժքույրն է՝ արհեստական ձեռքով: Բացի դրանից, նա երկրով մեկ շրջագայում է իր ջութակով և համերգների մասնակցում:

Հուզիչ մեղեդիներ՝ ձեռք-պրոթեզով
13045 | 0
Facebook