Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախկին ուժերը ռևանշի են պատրաստվում». Ժիրայր Սեֆիլյանը մանրամասներ է փոխանցում վարչապետի հետ հանդիպումից

22:05, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
«Նախկին ուժերը ռևանշի են պատրաստվում». Ժիրայր Սեֆիլյանը մանրամասներ է փոխանցում վարչապետի հետ հանդիպումից

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ: Հանդիպումից հետո Ժ. Սեֆիլյանը նշել է, որ վարչապետի հետ զրուցել են երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին:

«Նաև հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին ենք խոսել: Կարծում եմ՝ կշարունակենք խոսել: Կարևորն այն է, որ մենք ինչ վտանգներ տեսնում ենք, այդ ամենի մասին իրազեկում ենք և իրազեկելու ենք: Հուսով ենք՝ ապագայում այս ուղղությամբ ավելի ինտենսիվ կլինի շփումը»,- ասաց Սեֆիլյանը:

Հարցին՝ հատկապես ի՞նչն է մտահոգում իրենց, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է. «Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռևանշի: Մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռևանշը: Մնացած մանրամասների մասին առաջիկայում մենք կհրապարակենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ Factor.am-ի
10336 | 1
Facebook