Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռոմա»-ն, «Ինտեր»-ը և «Ռեալ»-ը ցավակցել են Կաֆուին

16:00, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
«Ռոմա»-ն, «Ինտեր»-ը և «Ռեալ»-ը ցավակցել են Կաֆուին

Իտալական «Ռոմա» և «Միլան» ակումբները ցավակցել են Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Կաֆուին՝ որդու մահվան կապակցությամբ։

«Ակումբը խորապես ցավակցում է Կաֆուին և նրա ընտանիքին։ Բոլորս ձեր կողքին ենք՝ այս դժվար պահին»,- գրված է «Ինտեր»-ի ցավակցությունում։

«Ակումբն իր խորին ցավակցությունն է հայտնում Մարկոս ​​Կաֆուին և նրա ընտանիքին այս տխուր պահին: Մեր մտքերն ու աղոթքները ձեզ հետ են»,- գրել է «Ռոմա»-ն։

Մադրիդի «Ռեալ»-ը, որի կազմում Կաֆուն երբեք չի խաղացել, նույնպես ցավակցական ուղերձ է հղել․ ««Ռեալ»-ն իր խորին ափսոսանքն է հայտնում բրազիլական ֆուտբոլի լեգենդի՝ Կաֆուի որդու՝ Դանիլոյի մահվան կապակցությամբ:

8359 | 0
Facebook