Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Մանվել Գրիգորյանի տղան բերման է ենթարկվել

13:00, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանի տղան բերման է ենթարկվել

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ ոստիկանների տվյալների, Արշալույս գյուղի սկզբնամասում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Կորյուն Խ-ի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Ա. Գ-ի միջև: Վիճաբանության ժամանակ Ա. Գ-ն իր մոտ եղած ատրճանակն ուղղել է Կորյուն Խ-ի ուղղությամբ և կրակոց արձակել: Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Կորյուն Խ-ին, ով եղել է ГАЗель մակնիշի 36 DQ 767 համարանիշի ավտոմեքենայով և հրավիրել բաժին: Արմավիրի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են նաև Ա. Գ-ին ու նրա ավտոմեքենան: Ա. Գ-ն բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է իր մոտ եղած «Կիմար» տիպի գազային ատրճանակը ու հայտարարել, որ այն պատկանում է իրեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
29776 | 0
Facebook