Կառավարությունը հաստատեց ՀՀ Արդարադատության նախարարությանը 720 մլն դրամ հատկացնելու մասին հարցը՝ 2008թ. մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության վերաբերյալ: «Սա ոչ թե փոխհատուցում է, այլ՝ աջակցություն: Հայտնի հանգամանքների բերումով մենք փոխհատուցման հարցի վերաբերյալ որոշումներ պիտի կայացնենք ՄԻԵԴ-ի կողմից կայացված որոշումների հիման վրա: Ես ինքս էլ առնչություն ունեմ մարտի 1-2-ի իրադարձություններին ու կարևոր է, որպեսզի այս հարցում որոշումները կայացվեն մաքսիմալ օբյեկտիվ: Քանի որ չգիտենք՝ ՄԻԵԴ-ը երբ կկայացնի այս հարցով որոշումներ ու որ չստացվի այնպես, որ մեր կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում մարտի 1-ի զոհերին ու տուժածներին աջակցելու համար, որոշումը կայացնում ենք ԱԺ-ի ընդունած օրենքի հիման վրա: Կրկնում եմ՝ վերջնարդյունքում հասցված վնասի փոխհատուցման թեման կփակենք ՄԻԵԴ որոշումների վրա»,- շեշտեց վարչապետը: