Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Այսօր Աննա Էլբակյանի ծննդյան օրն է

10:35, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
Այսօր Աննա Էլբակյանի ծննդյան օրն է

«Զարմանալի կթվա, բայց ես սարսափում էի ուղղակի կանգնել բեմում ու, Աստված մի արասցե, գտնվել ուշադրության կենտրոնում»:

Աննա Էլբակյան

Այսօր հայ թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր Աննա Էլբակյանի ծննդյան օրն է։ Դերասանուհին նշում է ծննդյան 56-ամյակը։ Աննա Էլբակյանը կինոյում և թատրոնում բազմաթիվ կերպարներ է մարմնավորել, որոնցից յուրաքանչյուրը սիրելի է նրա համար։ Դերասանուհին կյանքում հանդիպած դժվարությունները փորձում է հաղթահարել լավատեսությամբ, սակայն ցավը մոռանալ չի կարողանում։ Նա առաջնորդվում է բարձր արժանիքներին ու սկզբունքներին հավատալու ձգտումով և կարողանում է ամեն երևույթի մեջ բարին ու դրականը տեսնել։

Աննա Էլբակյանը բազմերանգ, իմպրովիզացիոն տարերքի դերասանուհի է և ունի մեծ դիապազոն, ինչի վկայությունը նրա խաղացած բազմաթիվ դերերն են։

Դրանցից են՝ Ու. Շեքսպիրի «Արքա Լիր» Կորդելիա, Վ. Սարոյանի, Թ. Ուիլյամսի, Է. Հեմինգուեյի ստեղծագործությունների հիման վրա «Ուիլի, Թիթի, Ջիգ ու երեք նել մի աղջիկ» Ուիլի, Թիթի, Ջիգ, Մոլիերի «Տարտյուֆ» կոմսուհի, Կ. Մանեի «Օսկար» Հելեն, Յու. Օ՝ Նիլի «Սերը ծփիների տակ» Աբբի, Վ. Սարոյանի «Քարանձավի բնակիչները» Թագուհի, Թ. Ուիլյամսի «Անսպասելիորեն անցյալ ամառը» Կետրին, Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» Ժուլիետ:

Ընտանիք

Հայրը՝ Աբրահամ Աբրահամյան, մայրը՝ Էլդա Գրին, ամուսին՝ Արմեն Էլբակյան, որդին՝ Էդգար Էլբակյան կրտսեր, դուստրը՝ Լիլի Էլբակյան:

13362 | 1
Facebook