Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Հունվարից ավտոմաքսատուրքը կբարձրանա. «Շուկան լրիվ քանդվում է». «168 ժամ»

09:40, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
Հունվարից ավտոմաքսատուրքը կբարձրանա. «Շուկան լրիվ քանդվում է». «168 ժամ»

«Մաքսատուրքերը ԵԱՏՄ մասշտաբով 17-ից 15, 22-ից 20 տոկոսի են իջեցրել, բայց ասել, որ մաքսատուրքը չի թանկանա, ճիշտ չէ: Հունվարից հետո քաղաքացին ավելացված արժեքի հարկ չի վճարելու, մաքսազերծելու են միասնական դրույքաչափով: Այժմյան 32 տոկոսը մինչև երեք տարեկան մեքենայի համար դառնալու է 48 տոկոս, հին մեքենաներինն էլ ավելի բարձր՝ կախված շարժիչից»,- Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը:

Նրա փոխանցմամբ՝ ստացվում է 15 տոկոս նոր՝ մինչև 7 տարեկան մեքենաների համար, մինչև 1800 սմ խորանարդ ծավալ ունեցողների համար՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս 0.36 եվրո՝ 1 սմ խորանարդի համար: 1800-3000 սմ խորանարդ մեքենաների համար՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս, քան 0.44 եվրո 1 սմ խորանարդի համար: 3000 սմ խորանարդ և ավելիի դեպքում՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս քան 0.8 եվրո՝ 1 սմ խորանարդի համար:

Մաքսազերծման այլ սխեմա կլինի իրավաբանական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցների համար:

«Ինչպես հասկացա՝ գները ԵԱՏՄ մասշտաբով են, իսկ դա Հայաստանի համար շատ վատ է: Հիմա Հայաստան գումար է մտնում, որովհետև ԵԱՏՄ-ից ավելի էժան ենք մաքսազերծում, մեքենաներն ավելի մատչելի են, բայց, եթե բոլոր երկրներում հավասարվում է, ապա ԵԱՏՄ երկրների գնորդները՝ ղազախները, ռուսները արդեն չեն գա, հասնի Հայաստան, որ մեքենա գնեն, ամեն մեկն իր համար կբերի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող Դավիթ Գասպարյանը:

«Փաստորեն, հին մեքենաները, ի տարբերություն նորերի՝ թանկանում են: Ճապոնիայից հիմնականում բերվում էին հին մեքենաները, որովհետև նորերը շատ թանկ են, իսկ ԱՄՆ-ից և՛ նորն է բերվում, և՛ հինը: Բայց այստեղ մեկ խնդիր է առաջանում: Այն մարդը, ով ուզում է 4000-6000 դոլարանոց մեքենա ունենալ, արդեն ԱՄՆ-ից, Ճապոնիայից չի կարող պատվիրել ու բերել. մարդկանց գրպանի համար նոր ներկրվող մեքենաները թանկանում են: Այսինքն, եթե մարդը նախկինում ուներ 6000 դոլար, կարող էր ձեռք բերել, ասենք, 2010 թվականի արտադրության որևէ մեքենա, հիմա միայն այդ մեքենայի մաքսազերծումն այնքան թանկ է լինելու, որ չարժե ներկրել»,- հավելեց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
3476 | 0
Facebook