Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ադրբեջանի «խաղաղ բնակչությունը» նախատեսում է անցնել սահմանը և հիմնավորվել Արցախում՝ որպես իրենց հայրենիք. սա նմանատիպ 3-րդ ակցիան է. «ՀՀ»

10:15, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ.
Ադրբեջանի «խաղաղ բնակչությունը» նախատեսում է անցնել սահմանը և հիմնավորվել Արցախում՝ որպես իրենց հայրենիք. սա նմանատիպ 3-րդ ակցիան է. «ՀՀ»

«Արցախի անկախության տարեդարձի տոնակատարությունները անարձագանք չեն մնացել Ադրբեջանում։ Այդ երկրի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ իշխանություններին մեղադրելով Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված գործընթացը վտանգելու մեջ։ «Այս հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը շարժվում է մի ուղղությամբ, որը հեռացնում է հարցը խաղաղ ճանապարհով լուծելուց»,- համոզված է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Ադրբեջանի կողմից նման շեշտադրումներով հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցությունների չգնալուն ուղղված քայլ, որը, սակայն, միակը չէ։ Փորձագետի խոսքով՝ մոտ օրերս «խաղաղ բնակչությունը» նախատեսում է անցնել սահմանը և հիմնավորվել Արցախում որպես իրենց հայրենիք։ Սա նմանատիպ թվով երրորդ ակցիան է»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5981 | 0
Facebook