Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կառավա­րության անդամների և պատգամավորների միջև փոխհարաբերություններն ավելի են լարվել՝ հասնելով գագաթնակետին. «Ժողովուրդ»

10:05, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ.
Կառավա­րության անդամների և պատգամավորների միջև փոխհարաբերություններն ավելի են լարվել՝ հասնելով գագաթնակետին. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ների համաձայն՝ հայրենի կառավա­րության և խորհրդարանի անդամների միջև փոխհարաբերությունները վեր­ջին ժամանակահատվածում ավելի են լարվել՝ հասնելով իր գագաթնակետին: Բանն այն է, որ կառավարության ան­դամները խանդով են վերաբերվում այն հանգամանքին, որ խորհրդարանական­ներն ավելի շուտ են մշակում նախագ­ծեր, քան իրենք:

Ըստ մեր տեղեկություն­ների՝ կառավարության անդամներն ամեն ինչ անում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ապացուցելու հա­մար, որ իրենք լավ են աշխատում, ան­գամ այն գնով, որ հորդորում են նույ­նաբովանդակ նախագծերը օրակար­գից հանել, քանի որ իրենք նման նա­խագիծ են խորհրդարան բերում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ նման մի իրավիճակ է ստեղծվել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է մի նախագիծ մշակել, որ կքրեականացնի բռնության կոչերը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նախագիծ է մշակել, ներ­կայացրել կառավարություն, որից ինչ-որ ժամանակ հետո հանկարծ Արդարադա­տության նախարարությունից տեղեկաց­նում են, որ իրենք են նման նախագիծ բե­րում խորհրդարան: Ու, ըստ մեր տեղե­կությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակ­ցության պատգամավոր Արմեն Խա­չատրյանի կողմից Քրեական օրենսգր­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը չեզո­քացնում են ու առաջնահերթ համարում նախարարության կողմից ներկայացվե­լիք նախագիծը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4202 | 1
Facebook