Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արմավիրի նախկին մարզպետի պրոֆեսոր հայրը մեղադրվում է մի շարք զորակոչիկների զինծառայությունից խուսափելը կազմակերպելու մեջ. «Ժամանակ»

09:55, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ.
Արմավիրի նախկին մարզպետի պրոֆեսոր հայրը մեղադրվում է մի շարք զորակոչիկների զինծառայությունից խուսափելը կազմակերպելու մեջ. «Ժամանակ»

«Օգոստոսի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մեղադրյալներից մեկը ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանն է: Վերջինիս որդին Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4042 | 0
Facebook