Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ա. Թորոսյանը՝ իր կնոջ կլինիկային պետպատվերով 2,5 անգամ ավել գումար հատկացնելու մասին

23:00, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ.
Ա. Թորոսյանը՝ իր կնոջ կլինիկային պետպատվերով 2,5 անգամ ավել գումար հատկացնելու մասին

«Դա կատարյալ սուտ է»,- այսպես մեկնաբանեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե պետպատվերի գումարները հիվանդանոցների միջև անհամաչափ են բաշխվում:

Նշենք, որ ըստ լուրերի՝ 2019թ․ հունվարի 25-ին ընդունած որոշմամբ առողջապահության նախարարը 2,5 անգամ ավելի պետական հատկացում է նախատեսել իր տիկնոջը պատկանող «ՄԻԲՍ» ընկերությանը:

«Տարրական գրագիտության խնդիր ունի ասողը, որովհետև թվերը պարզապես պետք է կարողանալ կարդալ և նոր հայտարարել դրանց մասին: Գումարները բաշխվում են առավել համաչափ, քան երբևէ: Դա կարող են փաստել Հայաստանի բոլոր հիվանդանոցների տնօրենները: Դա կատարյալ և նենգ սուտ է, նման բան ասողը ստախոս է, ես պատասխան եմ տալիս իմ խոսքերի համար»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց նախարարը:

4715 | 1
Facebook