Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Տարածաշրջանում նման հատակագծմամբ համակարգ գոյություն չունի. մանրամասներ Տիգրանակերտի պեղումներից

02:05, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ.
Տարածաշրջանում նման հատակագծմամբ համակարգ գոյություն չունի. մանրամասներ Տիգրանակերտի պեղումներից

Արցախի Տիգրանակերտում այս տարի պեղումները տևել են 40 օր, ավարտվել են օգոստոսի 26-ին։ Panorama.am-ի հետ զրույցում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասել է, որ որպես կանոն Տիգրանակերտի պեղումները ֆինանսավորում է Արցախի իշխանությունը, այս տարի Արցախի ԱԺ որոշմամբ հատկացվել է 18 միլիոն դրամ, բավարար է եղել կատարել հնագիտական պեղումներ 40 օր՝ ներգրավելով 30 բանվոր, հնագիտական արշավախումբ՝ ներառելով նաև հնագիտական իրերի վերականգնման, տեղափոխման, լուսանկարման և այլ ծախսեր։

Ողջ տարածաշրջանում նման հատակագծմամբ, շինտեխնիկայով համակարգ ուղղակի գոյություն չունի. մանրամասներ Տիգրանակերտի պեղումներից
Ողջ տարածաշրջանում նման հատակագծմամբ, շինտեխնիկայով համակարգ ուղղակի գոյություն չունի. մանրամասներ Տիգրանակերտի պեղումներից

Հնագետի ներկայացմամբ՝ որպես կանոն Տիգրանակերտում պեղումներ են իրականացնում երեք հիմնական վայերում։ Այս տարվա պեղումների ընթացքում ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատը մոտավորապես 20 մետր առաջ են գնացել։ Պատերը շարված են շատ հզոր կրաքարե բլոկներով, իրար հետ ամրացված են ծիծեռնակապոչ կապերով: Այս տարի պատի բարձրությունը կազմում է մոտ 2 մետր։ Պարիսպը ձգվում է դեպի արևմուտք, հարավ։ Արշավախումբը հույս ունի, որ մի քանի տարուց կավարտեն ողջ պարսպապատի պեղումները։ Հ. Պետրոսյանի խոսքով՝ պարսպապատի պեղումները շատ կարևոր են, որովհետև ողջ տարածաշրջանում նման հատակագծմամբ, շինտեխնիկայով համակարգ ուղղակի գոյություն չունի։

«Կարծեք էտալոնային է, վկայում է Տիգրան Մեծի նախաձեռնության մասշատաբայնությունը, որը հավաքել էր փոքրասիական, հայկական ամենահայտնի ճարտարապետներին, վարպետներին, հզոր քաղաք է կառուցել»,- ասել արշավախմբի ղեկավարը։

Ողջ տարածաշրջանում նման հատակագծմամբ, շինտեխնիկայով համակարգ ուղղակի գոյություն չունի. մանրամասներ Տիգրանակերտի պեղումներից
Ողջ տարածաշրջանում նման հատակագծմամբ, շինտեխնիկայով համակարգ ուղղակի գոյություն չունի. մանրամասներ Տիգրանակերտի պեղումներից

Այս տարի շարունակվել են երկրորդ անտիկ թաղամասի պեղումները։ Առաջին թաղամասի պեղումները մասամբ ավարտված են։ Հ.Պետրոսյանի ներկայացմամբ՝ այդ թաղամասերը ստեղծվել են ամրոցին զուգահեռ մ.թ.ա. 1 դարի սկզբներին, նույնպես ուղիղ հատակագծով, հզոր պատերով առանձին տնտեսական բնակելի համալիրներ են։

«Այստեղ ունենք մի քանի մշակութային շերտ՝ կառուցված Տիգրանի ժամանակ, մ.թ. 1-ին դարում, վաղ միջնադարում։ Շատերի պես իրար վրա նստած են, հին պատերը վերանորոգվել են, ավելացվել են նոր պատեր, բացվել են նոր թոնիրներ»,- ասել է նա։

Ողջ տարածաշրջանում նման հատակագծմամբ, շինտեխնիկայով համակարգ ուղղակի գոյություն չունի. մանրամասներ Տիգրանակերտի պեղումներից
Ողջ տարածաշրջանում նման հատակագծմամբ, շինտեխնիկայով համակարգ ուղղակի գոյություն չունի. մանրամասներ Տիգրանակերտի պեղումներից

Հնագետի խոսքով, կարևոր է հնագիտական նյութը, որը հիմնականում խեցեգործական արտադրանք է՝ ամբողջական ջրամաններ, կարասներ, զանազան տիպի պուլիկներ. «Հատկապես նշելի է գունազարդ խեցեղենի հարստությունը, որը տարածաշրջանի համար ֆենոմենալ է։ Կովկասում չունենք մի որևէ հուշարձան, որն այդքան բազմազանությամբ գունազարդ և սև փայլեցված խեցեղենի օրինակներ է տալիս։ Սա ցույց է տալիս, որ Տիգրանակերտը տարածաշրջանային կենտրոնի դեր է խաղացել, ճաշակ է թելադրել»։

Պեղված երրորդ հիմնական տարածքը վաղ քրիստոնեական հրապարակն է, որտեղ արդեն բացվել են երկու եկեղեցիներ, դամբարան, տապանաբակ, վաղ քրիստոնեական կոթողի մնացորդները։ Հ. Պետրոսյանն ասել է, որ այս տարի որոշել էին ընդարձակել հարավային բակը, պեղումները դեռ ընթանում են 12-13 դարերի շերտերում։

«Այստեղ հատկապես հետաքրքիր են շատ ընդարձակ համալիրները, որոնք ունեն կրաշաղախի սվաղած հատակներ, ընդարձակ թոնիրներ։ 12-13-րդի ջնարակապատ խեղեցենի գյուտերը նշանակալի են։ Գտել ենք ափսե, ներսը գունազարդ արծիվ է պատկերված, ինչը ցույց է տալիս քաղաքի հարստությունը»,- պատմել է հնագետը։

Հ. Պետրոսյանը նշեց, որ այս տարի նախաձեռնել են նաև Տիգրանակերտի դիմաց գտնվող լեռան՝ Ցիցսարի գագաթին պեղումներ, հաջողվել է պեղել վաղ քրիստոնեական մի դամբարան-մասունքարան՝ ստորգետնյա, սրբատաշ քարերով, պատուհաններով, հատակին փռված էին սրբերի ոսկորների մնացորդները։ Ֆրանսիայից մարդաբան է ժամանելու՝ պարզելու սեռը, տարիքը, նաև ժամանակագրությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

5531 | 0
Facebook