Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Քաղաքացիներին մի հռետորական հարց ունեմ». Ա. Թորոսյանը պարզաբանեց, թե ինչու է ազատել Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին

17:10, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ.
«Քաղաքացիներին մի հռետորական հարց ունեմ». Ա. Թորոսյանը պարզաբանեց, թե ինչու է ազատել Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին

«Առանց անձնավորելու և առանց մեղադրելու՝ մի բան եմ ուզում ասել. եթե մեկ տարի առաջ հնարավորություն ունենայի այդ որոշումը ընդունելու, մեկ տարի առաջ կընդունեի, պարզապես այս կենտրոնը չէր գտնվում Առողջապահության նախարարության ենթակայության տակ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Երևանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ազատմանը, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ես քաղաքացիներին մի հռետորական հարց ունեմ՝ արդյոք գո՞հ էին Ուռուցքաբանական կենտրոնի աշխատանքից ընդհանրապես, որովհետև ամենաշատ բողոքները մենք էնտեղից ենք ստացել՝ մի մասը օբյեկտիվ, մի մասը՝ սուբյեկտիվ, բայց ամեն դեպքում, այդ բողոքները հիմք են այդ որոշումների կայացման: Ոչ մի բժիշկ չի գնալու այդ կենտրոնից, նրանց համար ավելի լավ պայմաններ են ստեղծվելու: Կենտրոնը զարգանալու է մեր հովանու ներքո: Ավելին ասեմ, եթե Հայաստանում կան բժիշկներ, որոնք պետական պատվերների գումարներից բոնուսներ չեն ստանում՝ իրենց տնօրինության կամայական որոշումներով, մենք այդ հարցը կլուծենք և խնդրում եմ նման դեպքերում դիմեք մեզ»,- հորդորեց Արսեն Թորոսյանը:

| | |
3113 | 0
Facebook
COMMENT.am