Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանադրական դատարանի վճիռը՝ սեպտեմբերի 4-ին

15:50, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ.
Սահմանադրական դատարանի վճիռը՝ սեպտեմբերի 4-ին

Սահմանադրական դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով վճիռը կհրապարակի սեպտեմբերի 4-ին, օրվա երկրորդ կեսին: Դռնփակ նիստը դեռ շարունակվում է: Այդ մասին հայտարարեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էգդար Ղազարյանը:

Հիշեցենենք, որ գործը քննվում է գրավոր ընթացակարգով: ՍԴ-ն պետք է վճիռ կայացնի քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի ու 135-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրականության վերաբերյալ: Օրենսգրքի վերոնշյալ հոդվածները վերաբերում են խափանման միջոց կիրառելու հիմքերին և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին:

Նշենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ գործի քննության մասնակից չէ, որովհետև ավելի վաղ նա եղել է Մարտի 1-ի տուժողներից մեկի շահերի պաշտպանը:

Հիշեցնենք, նաև, որ ավելի վաղ Վահե Գրիգորյանը դիմում էր ներկայացրել ՍԴ, որով պնդում էր, որ ՍԴ երեք անդամ՝ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Հրանտ Նազարյանը չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննությանը: Ըստ այդմ՝ նա միջնորդություն էր ներկայացրել վերոնշյալ անձանց մասնակցության անհնարինության վերաբերյալ: ՍԴ-ն էլ աշխատակարգային նիստում որոշել էր քննության չառնել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը:

8537 | 0
Facebook