Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Հարցրե՛ք Նիկոլասին». ինչ է պահանջում «Սանիտեք»-ը քաղաքապետարանից. «Ժողովուրդ»

10:00, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ.
«Հարցրե՛ք Նիկոլասին». ինչ է պահանջում «Սանիտեք»-ը քաղաքապետարանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Արդեն մի քանի օր է` «Սանիտեք»-ը աղբահանություն չի իրականացնում և պատճառների մասին քաղաքապետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել: Սակայն պարզվում է, որ «Սանիտեք»-ը դրա համար լուրջ պատճառներ ունի:

Ըստ ընկերության` ներկա պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ, և ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորություններն ամբողջությամբ: Ու մինչ օրս հարց է մնում՝ ինչո՞ւ «Սանիտեք»-ին հաջողվեց աշխատել քաղաքային նախկին իշխանությունների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ` ոչ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4863 | 1
Facebook