Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեպտեմբերի 7-ին կտրվի Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը

08:45, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ.
Սեպտեմբերի 7-ին կտրվի Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2019-2020թթ. համերգաշրջանի բացման համերգին կներկայացնի իտալական ծրագիր: ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա իտալահայկական երեկո: Համերգի ընթացքում ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա դիրիժոր Մարիո Լեոտտայի (Իտալիա) ղեկավարությամբ: Որպես մենակատար երեկոյի ընթացքում ելույթ կունենա հանրաճանաչ սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետտին (Իտալիա), ով մեր երկրում արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս Կամերային նվագախմբի հետ: Այս համերգաշրջանի անդրանիկ համերգին նվագախմբի կատարմամբ կնհչեն Պիացոլայի,Վերդիի, Ռոսսինիի, Ռոտայի, Մասկանիի, Մորիկոնեի ստեղծագործությունները:

Ամբողջ երեկոյի ընթացքում տեսաէկրաններին կցուցադրվի նաև թվային ինստալացիա, որի հեղինակն է իտալացի ճանաչում վայելող արվեստագետ Ֆրանց Չերամին: Remix Portraits խորագիրը կրող թվային ինստալացիան՝ իտալական երաժշտությունն հետաքրքիր համադրությամբ, ինքնատիպ անակնկալ է լինելու բոլոր արվեստասերների համար:

Նշենք, որ երեկոյի մենակատար Մարկո Ալբոնետին որպես մենակատար հանդես է եկել իտալական և միջազգային բազմաթիվ նվագախմբերի հետ, մասնակցել է միջազգային երաժշտական փառատոների: Երաժշտի համերգային շրջագայությունների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է: Իտալիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Կիպրոս, Կանադա, Չինաստան և ԱՄՆ. այս երկրներում նա ներկայացրել է իր սաքսոֆոնի կախարդական նվագը:

Թվային ինստալացիայի հեղինակ Ֆրանց Չերամին Իտալիայի ամենաճանաչված արվեստագետներից է, աշխատում է իտալական հեղինակավոր արվեստի կառույցներում: Նրա աշխատանքները ժամանակակից բարձր տեխնոլոգիաների և արվեստի ինքնատիպ համադրությունն են:

2341 | 0
Facebook