Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը հրետակոծել է Լիբանանի հարավը

12:50, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ.
Իսրայելը հրետակոծել է Լիբանանի հարավը

Իսրայելը հրետակոծել է Լիբանանի հարավային շրջանները, երբ «Հզբոլլահ» խմբավորման զինյալները նախօրեին հակատանկային հրթիռներ են արձակել իսրայելական բանակին պատկանող ավտոմեքենայի և ռազմական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կարգադրել է պատրաստ լինել «ցանկացած սցենարի»՝ Լիբանանի կողմից կրակոցների դեպքում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել, դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք խախտում են 1701 բանաձևը, գրում է Корреспондент-ը:

8343 | 0
Facebook