Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է ՖԻԲԱ-ի նոր նախագահի անունը

12:55, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ.
Հայտնի է ՖԻԲԱ-ի նոր նախագահի անունը

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԲԱ-ի նախագահի պաշտոնում արգենտինացի Օրասիո Մուրատորեին փոխարինել է Համանե Նյանգը:

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված FIBA-ի 21-րդ համագումարի ընթացքում Մալիի ներկայացուցչի օգտին միաձայն քվեարկել են բոլոր 156 պատվիրակները:

Համագումարին մասնակցում էր նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Համանե Նյանգը նախկինում զբաղեցրել է FIBA-ի փոխնախագահի, Մալիի սպորտի նախարարի ու երկրի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնները:

Համանե Նյանգ
Համանե Նյանգ
7127 | 0
Facebook