Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Զայրացած ռնգեղջյուրը 3 անգամ շրջել է մեքենան

23:10, կիրակի, 01 սեպտեմբերի, 2019 թ.
Զայրացած ռնգեղջյուրը 3 անգամ շրջել է մեքենան

Գերմանական Սերենգետի սաֆարի այգում, որը գտնվում է Հոդենհագեն քաղաքի մոտակայքում, զայրացած ռնգեղջյուրը հարձակվել է մեքենայի վրա: 30-ամյա Քուսինին նախ իր ռունգով հարվածել է մեքենային և ապա կրկին հարվածելով՝ զարմանալի թեթևությամբ այն շրջել 3 անգամ:

Մեքենայի մեջ գտնվել է միայն այգու աշխատակիցն, ով, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չի ստացել:

Թե ինչն է արուին այդքան զայրացրել, պարզ չէ: Հայտնի է, որ նա 2 տարի առաջ է այգի տեղափովել՝ ռնգեղջյուրների պոպուլյացիան համալրելու համար: Ու չնայած այսքան ժամանակ է անցել, այնուամենայնիվ, Քուսինին չի հարմարվում նոր միջավայրին ու մարդկանց ներկայությանը, դրա համար էլ նրան ազատ են արձակում միայն այն ժամերին, երբ այգում այցելուներ չկան: Զբոսաշրջիկների անվտանգությանը նա չի սպառնում:

Սերենգետի այգում ապրում է ավելի քան 1500 կենդանի, նրանց թվում՝ ամուրյան հովազ, բենգալյան վագր, աֆրիկյան այծքաղների զանազան տեսակներ ու կապիկներ: Այգու հիմնական առանձնահատկությունն այն է, որ այնտեղ այցելուները կարող են զբոսնել սեփական մեքենաներով:

Զայրացած ռնգեղջյուրը 3 անգամ շրջել է մեքենան
13546 | 0
Facebook