Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խաղաղ անհնազանդության գործելակերպը մշակվել է հենց այս նախաձեռնություններում». Թ. Ենոքյան

12:40, կիրակի, 01 սեպտեմբերի, 2019 թ.
«Խաղաղ անհնազանդության գործելակերպը մշակվել է հենց այս նախաձեռնություններում». Թ. Ենոքյան

Բնապահպան, լրագրող Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չպետք է մոռանալ, որ օլիգարխիկ վարչակարգի տապալման շարժումն իր արմատներով ձգված է դեպի բնապահպանական նախաձեռնությունները: Խաղաղ անհնազանդության գործելակերպը մշակվել է հենց այս նախաձեռնություններում: Հայտնի քաղաքացիական նախաձեռնությունների շղթան` Թռչկանի ջրվեժի պաշտպանություն-Մաշտոցի պուրակի պաշտպանություն-«100 դրամ»-«էլեկտրիկ Երեւան», ձեւավորեց ոչ միայն արդյունավետ պայքարի տեխնոլոգիա, այլև փորձառու ակտիվիստների մի համաստեղություն, որոնք հետագայում դարձան Հայաստանում «թավշյա» իշխանափոխություն իրականացրած զանգվածային ժողովրդական շարժման կորիզը։ Իշխանությունների կողմից հանրային սեփականության նկատմամբ ցանկացած ոտնձգությանը դիմակայելու գաղափարն այս անձնակազմի համար դարձել է մի տեսակ «սրբությունների սրբոց»»:
    

3273 | 0
Facebook