Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաստանի ավտովթարից տուժածներից 4-ը տեղափոխվեց Երևան

11:10, կիրակի, 01 սեպտեմբերի, 2019 թ.
Վրաստանի ավտովթարից տուժածներից 4-ը տեղափոխվեց Երևան

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 4 վիրավոր, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նինկողոսյանը:։

Նրանցից 2-ի վիճակը գնահտվում է ծանր, 2-ը՝ միջին ծանրության։ Տուժածներից 2-ը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այս պահին դեռևս Վրաստանում են գտնվում մեր 2 հայրենակիցները՝ ծայրահեղ ծանր վիճակում, վերջիններիս հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել։

3012 | 0
Facebook