Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«18 նախակրթարան է բացվելու, առաջինը Նորաշենում էր». Արայիկ Հարությունյան

10:45, կիրակի, 01 սեպտեմբերի, 2019 թ.
«18 նախակրթարան է բացվելու, առաջինը Նորաշենում էր». Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր` սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքում մասնակցել է նախակրթարանի բացմանը:

«Իմ այցը Գեղարքունիքի մարզ պատահական չէ, քանի որ մենք այստեղ մի քանի նախակրթարան ենք այսօր բացելու, և առաջինը տեղի է ունենում Նորաշենում։ Նախակրթարանները մեր քաղաքականության մեջ կարեւոր տեղ ունեն եւ միանգամից 18 նախակրթարանի բացումն այդ տրամաբանության մեջ է»,- ասաց նա:

Նախարարը, շրջելով նախակրթարանում, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սանհանգույցը և մուտքը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար: «Դա առաջնահերթ նախապայմաններից էր»,- նշեց նա: Հավելենք, որ Նորաշենի նախակրթարանը նախատեսված է 25 երեխայի համար:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ իրենք ուղևորվում են Զոլաքար` այնտեղ ևս 2 նախակրթարան բացելու համար:

| | |
1522 | 0
Facebook
COMMENT.am