Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակարգ պատահար Գյումրիում. հարսանիքի հյուրերը հոսպիտալացվում են

00:55, շաբաթ, 31 օգոստոսի, 2019 թ.
Արտակարգ պատահար Գյումրիում. հարսանիքի հյուրերը հոսպիտալացվում են

Գյումրու Դվին հարսանյաց սրահում մեկ-երկու ժամ առաջ հարսանիքի ընթացքում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել: Հարսանիքը դադարեցվել է, հարսանքավորները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Մինչ այս պահն էլ նոր մարդիկ են դիմում բուժօգնության:

Ներկա պահին ինֆեկցիոն հիվանդանոցում 29 թունավորված կա, 6-ը երեխաներ են: Թունավորվածների մեծ մասը կանայք և երեխաներ են: Սնունդն ամբողջությամբ ռեստորանն է տրամադրել: Հարսանքավորները միայն պահանջված գումարն են վճարել: Տղայի կողմը Փոքր Արթիկից է, հարսը Մուսայելյանից է: Հարսն ու փեսան այս պահին դեռ թունավորվածների թվում չեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

12322 | 0
Facebook