Խնդրում ենք սպասել...

Համացանց

Անցյալ տարի էլ Հրայր Թովասյանի դուստրն է կրթաթոշակ ստացել. Աննա Հակոբյանն արդարանում է

21:30, ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ.
Անցյալ տարի էլ Հրայր Թովասյանի դուստրն է կրթաթոշակ ստացել. Աննա Հակոբյանն արդարանում է

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունն առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։

Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը:

Անիմաստ է այստեղ որևէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում է այն ուսանողներին, ովքեր համապատասխանում են հիմնադրամի սահմանած հստակ չափանիշներին, և հաղթահարում են պրոֆեսիոնալներից կազմված անկախ հանձնաժողովի «քննությունը»։

Լուսանկարում՝ Մերի Թովմասյանը՝ Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի ավարտական միջոցառմանը»:

5358 | 1
Facebook